Վաշինգտոնը Մոսկվային ազդակ է ուղարկել՝ եթե որոշի ներխուժել Ուկրաինա, կբախվի կոշտ պատասխանի. Բլինքեն

Loading...

Կիևում տեղի են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի բանակցությունները։

Զելենսկու հետ հանդիպմանը պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մոսկվային հստակ ազդակ է ուղարկել՝ եթե որոշի ներխուժել հարևան երկիր, ապա կբախվի շատ կոշտ պատասխանի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաև Արևմուտքի դաշնակիցների կողմից։

Ռուսաստանի հետ փոխզիջումներ գտնելու ԱՄՆ պետքարտուղարի հերթական փորձը ուրբաթ օրն է, Ժնևում նախատեսված է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button