Զելենսկին ուկրաինացիներին կոչ է անում խուճապի չմատնվել

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի քաղաքացիներին տեսաուղերձով է դիմել, որում կոչ է անում խուճապի չմատնվել ռուսական ներխուժման հնարավորության մասին լուրերից։

«Այժմ ամբողջ լրատվական ու տեղեկատվական տարածքը լցված է նույն հաղորդագրություններով՝ Ռուսաստանի հետ պատերազմի մասին։ Այն մասին, որ ներխուժումը կարող է սկսվել վաղը», — ասել է Զելենսկին՝ շարունակելով, որ դա նորություն չէ. Ուկրաինայի նախագահի խոսքով, իր երկիրն արդեն 8 տարի ապրում է նման սպառնալիքով։ Սակայն ռազմական բախման դեպքում Ուկրաինան կկարողանա հակահարված տալ, վստահեցրել է Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան պատերազմ չի ցանկանում, բայց միշտ պետք է պատրաստ լինի պատերազմին», — հայտարարել է երկրի նախագահը։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանն այդ կասկածները բազմիցս հերքել է և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button