Հայաստանն ու Ռուսաստանը ատոմային նոր էներգոբլոկներ կառուցելու համագործակցության հուշագիր են ստորագրել

Loading...

«Ռոսատոմ» ընկերությունը և Հայաստանը այսօր հուշագիր են ստորագրել ատոմային էներգոբլոկներ կառուցելու համագործակցության մասին։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, փաստաթղթում նշված է, որ «Ռոսատոմ» պետական կոորպորացիայի և Հայաստանի ԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն են հայտնում հայկական ԱԷԿ-ի տարածքում ռուսական արտադրության ատոմային նոր էներգոբլոկ կառուցելու հնարավորություններ մշակել։

Հուշագիրը ստորագրվել է Դուբայի «Էքսպո-2020» ցուցահանդեսում, որտեղ ներկայացված են փոքր հզորության ատոմային կայանների ռուսական տեխնոլոգիաներ։

Հայաստանի ԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, որ երկրի էլեկրաէներգիայի 40 տոկոսը ապահովում է ատոմակայանը, որը 1977 թվականից «մաքուր և հուսալի» էներգիայի աղբյուր է։

«Շահագործման ժամկետը սպառվելուց հետո մենք ցանկանում ենք հետագայում ևս երկրի էներգոբալանսում ատոմային էներգիա ունենալ և դրա համար առաջին հերթին դիտարկում ենք ռուսական ատոմային ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք աշխարհում առաջատար են հանդիսանում», — ասել է Մեծամորի ԱԷԿ-ի տնօրենը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button