Ուկրաինա ներխուժումն աղետ կդառնա Ռուսաստանի համար, զգուշացնում է Բայդենը

Loading...

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «աղետ կդառնա» Մոսկվայի համար, երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Եթե նրանք [Ռուսաստանի իշխանությունները] անեն այն, ինչի ընդունակ են՝ սահմանին կենտրոնացված իրենց ուժերով, դա աղետ կլինի Ռուսաստանի համար», — Սպիտակ տանը կայացած ասուլիսում ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

Բայդենը հավելել է, որ ԱՄՆ գործընկերներն ու դաշնակիցները «պատրաստ են լուրջ վնաս հասցնել ռուսական տնտեսությանը»։

Ոչ մի հիմք չկա պնդելու, որ ՆԱՏՕ-ի անդամները միասնական չեն լինի ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի Դաշնության դեմ պատասխան գործողությունների հարցում, հավելել է ԱՄՆ նախագահը։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանն այդ կասկածները բազմիցս հերքել է և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button