Սահմանագծման դեպքում ՀՀ որևէ համայնք, կամ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող․ ԱԽ քարտուղար

Loading...

Սահմանազատման, սահմանագծման գործընթացի դեպքում Հայաստանի Հանրապետության որևէ համայնք, կամ Հայաստանի Հանրապետության տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող, նման հարց չկա, այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական և նրանց միջնորդությամբ նաև ադրբեջանական կողմին։ Այժմ պաշտոնական Երևանը սպասում է գրավոր արձագանքի։

Երեկ Ազգային ժողովում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջարկները բխում են նաև զորքերի հայելային հետքաշման հայեցակարգից։

Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զորքերի հայելային հետքաշումը սխալ կենսագործվող քաղաքական մոտեցում էր որակել՝ նշելով, որ այն հակադրվում է մարդու իրավուքների պաշտպանության մեխանիզմներին։ «Մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, որտեղի՞ց պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով։ Հետևաբար այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները», ասել էր Պաշտպանը։

Այսօր լրագրողի հարցին, թե հայելային հետքաշման դեպքում նման վտանգ չկա՞, որ այդ բնակավայրերը կմնան չեզոք գոտում, քանի որ սահմանագիծն անցնում է Հայաստանի որոշ գյուղերի կողքով, միջով, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց․ — «Մեր առաջարկությունները նաև ներառում են նման իրավիճակների լուծումներ, դրա համար այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, սահմանապահ զորքերը կանգնելու են հենց բնակավայրի՝ դեպի սահմանին մոտ երկայնքով, լուծումն այդպիսինն է բնակավայրերի դեպքում»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button