ՔՊ-ից 2 պատգամավոր և Արամ Սարգսյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Տոնոյանին ազատ արձակելու համար

Loading...

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինեն Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

Երեքն էլ այսօր ներկա էին «անպիտան հրթռիների» գործով դատական նիստին, պատգամավորները չէին շփվել լրագրողների հետ, իսկ Արամ Սարգսյանը ասել էր, որ պատրաստվում է երաշխավորություն հայտնել:

Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Տոնոյանն ու մյուս բարձրաստիճան զինվորականները, նաև բանակին հրթիռները մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը այս գործով արդեն երեք ու կես ամսից ավելի կալանավայրում են։ Գործով անցնող առանցքային դեմքերից միայն Գլխավոր շտաբի գործող պետն է ազատության մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն չէր ներկայացրել։ Արտակ Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button