Մոսկվայի համար հրամայական է Արևմուտքից անվտանգության երաշխիքներ ստանալը․ Ռյաբկով

Ռուսաստանը չի ընդունի որևէ այլ բան, քան Միացյալ Նահանգների «ջրակայուն» երաշխիքները՝ բացառելու Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հայտարարել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ով անցած շաբաթ Ժնևում գլխավորում էր ռուսական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ անվտանգության բանակցություններում, հաստատել է, որ Մոսկվան Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունի, բայց նաև շեշտել է՝ Մոսկվայի համար հրամայական է Արևմուտքից անվտանգության երաշխիքներ ստանալը։

Փոխնախարարի խոսքով՝ Մոսկվան սպառնալիք է տեսնում նրանում, որ Ուկրաինան «ավելի ու ավելի է ինտեգրվում ՆԱՏՕ-ին՝ առանց դաշինքի անդամի պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելու», արևմտյան երկրները զենք են մատակարարում Ուկրաինային, մարզում նրա զորքերը և համատեղ վարժանքներ անցկացնում։

«Սա այն է, ինչ գտնվում է Ռուսաստանի անվտանգության շահերի կենտրոնում։ Մենք ամեն ինչ անելու ենք այս իրավիճակը հետ շրջելու համար», – վստահեցրել է Սերգեյ Ռյաբկովը։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանն այդ կասկածները բազմիցս հերքել է և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button