Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակություն

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում գտնվող ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:

Վարչապետի աշխատակազմը հաղորդում է, որ այսօր կայացած հանդիպմանը անդրադարձել են են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

«Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը», — ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Տոյվո Կլաարիի գլխավորած առաքելությանն այսօր Երևանում ընդունել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Երեկ էլ Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button