ՌԴ ԱԳՆ․ Այսօր գերակայությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեկնարկն է, ապաշրջափակումը

Loading...

«Այսօր գերակայությունը հայ֊ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև` տարածաշրջանի տրասպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը», — հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը` պատասխանելով հարցին, թե որն է լինելու 2022֊ին Մոսկվայի համար առաջնային խնդիրը:

«Այս ուղղություններով առաջընթացը հնարավորություն կտա էական բարելավում արձանագրել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում», — նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախարարությունը կրկին ընդգծել է՝ ռուսական կողմը հիմնվում է այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև` Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում:

Պաշտոնական Երևանը վերջերս գրավոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ ու սպասում է նույնպես գրավոր պատասխանի։

Ադրբեջանի արտգործնախարարն օրերս հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները, և իրենք հանդես են գալիս անհապաղ ու առանց նախապայմանների սահմանազատման օգտին, ինչին Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքեց, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button