Ադրբեջանը Քելբաջարում նոր ռազմական կառույցներ է շահագործում

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է Քելբաջարում նոր ռազմական կառույցների շահագործման մասին։ Աղբյուրի համաձայն՝ դրանք մոդուլային տիպի կառույցներ են, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական զինված ուժերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունեցել հենց սահմանագոտու Քելբաջարի ուղղությամբ։ Շաբաթներ առաջ հերթական զինված միջադեպը, որի հետևանքով հայկական կողմից երեք զինծառայող է զոհվել, տեղի է ունեցել «հայկական կողմի ինժեներական աշխատանքների» ֆոնին։

«Հայկական կողմի ինժեներական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել, որից հետո հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկել», – պարզաբանել էր Հայաստանի իշխող կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button