Բլինքենը բեկում չի ակնկալում Լավրովի հետ այսօր Ժնևում կայանալիք հանդիպումից

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բեկում չի ակնկալում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր Ժնևում կայանալիք բանակցություններից, սակայն հույս ունի լսել, թե ինչի է հասել Մոսկվան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ վերջին խորհրդակցություններից հետո: Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է երեկ գերմանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։

Հիշեցնելով, որ հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ, հունվարի 12-ին Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, հունվարի 13-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, Բլինքենը շարունակել է․ – «Մենք բոլորս հնարավորություն ունեցանք մտածելու մեզնից յուրաքանչյուրի լսածի մասին, կարծում եմ՝ ռուսական պատվիրակությունը հնարավորություն ունեցավ խորհրդակցելու [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ»։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը Ժնևում այսօր կայանալիք հանդիպումից ակնկալում է «հասկանալ, թե իսկապե՞ս հնարավոր է շարունակել գնալ դիվանագիտական ճանապարհով այս ճգնաժամը կարգավորելու համար»․ – «Դա է հարցը: Եվ ես կարծում եմ, որ վաղը մենք ավելին կիմանանք: Համենայն դեպս, հուսով եմ, որ վաղը մենք ավելին կիմանանք այն մասին, թե Ռուսաստանն իսկապե՞ս պատրաստ է երկխոսության միջոցով, դիվանագիտական ճանապարհով լուծել այդ տարաձայնությունները, թե՞՝ ոչ: Երկու դեպքում էլ մենք պատրաստ ենք և միասնական ենք»։

ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Ժնևում կսկսվի կեսօրին մոտ: Բանակցությունների արդյունքներով Լավրովն ու Բլինքենը նախատեսում են առանձին մամուլի ասուլիսներ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button