ԵՄ-ն վերականգնել է «նվազագույն ներկայությունը» Աֆղանստանում

Եվրամիությունը վերականգնել է «նվազագույն ներկայությունը» Աֆղանստանում՝ հումանիտար օգնության գործողությունները դյուրացնելու նպատակով։

ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Փիթեր Ստանոյի խոսքերով՝ այդ որոշումը, սակայն, «չպետք է դիտվի որպես Աֆղանստանում իշխող թալիբների ռեժիմի ճանաչում»: «Դա հստակորեն ասվել է նաև դե ֆակտո իշխանություններին», – շեշտել է Եվրամիության պաշտոնյան։

Դաշինքն իր պատվիրակության մեծամասնությանը Աֆղանստանից հանել է 2021 թվականի օգոստոսի վերջին՝ թալիբների կողմից Քաբուլը գրավելուց հետո:

Թալիբների իշխանության գալուց ի վեր Աֆղանստանում հումանիտար և տնտեսական ճգնաժամն օր օրի խորանում է։ Արևմտյան կառավարությունները հրաժարվում են ճանաչել թալիբների ռեժիմը, փակել են դեսպանատները, դադարեցրել արտաքին օգնությունը, սառեցրել Քաբուլի արտաքին ակտիվները, ինչը էլ ավելի է սրել իրավիճակը։

Ավելի քան երկու տասնամյակ արտաքին օգնությունից կախված Աֆղանստանում, ՄԱԿ-ի տվյալներով, բնակչության 97 տոկոսը ծայրահեղ աղքատության շեմին է։ Ավելի վաղ ԵՄ-ն մեկ միլիարդ եվրոյի օգնություն է հատկացրել Աֆղանստանին՝ բնակչության սոցիալական կարիքները հոգալու նպատակով։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button