Թուրքիան Ռուսաստանի հետ ունի խաղաղ հարաբերություններ. Էրդողան

Թուրքիան Ռուսաստանի հետ ունի խաղաղ հարաբերություններ, ինչը չի եղել պատմության մեջ, և դրանք շարունակում են զարգանալ, այս մասին ուրբաթ օրը Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահ Էրդողանը այդ մասին խոսել է ռուս-ուկրաինական լարվածության հարցին անդրադառնալով։ Ավելի վաղը Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև՝ լարվածությունը թուլացնելու հարցով։

Ռեջեփ Էրդողանը, որը պլանավորում է առաջիկայում Ուկրաինա այցելել, այսօր ասել է, որ հնարավոր է հեռախոսազրույց ունենա ռուսաստանցի պաշտոնակցի հետ կամ էլ այցելի Մոսկվա։ «Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն տիրի», – վստահեցրել է Թուրքիայի առաջնորդը

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button