Լավրով. «Ռուսաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Վրաստանի հետ»

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հրապարակել է նախարար Սերգեյ Լավրովին հասցեագրված հարցերի գրավոր պատասխանները, որոնցից մեկն առնչվում է Վրաստանի հետ կապերին:

«Ռուսաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն այդ գործընթացում պետք է «երկկողմ երթևեկություն» լինի: Մենք մնում ենք տարաձայնությունները հաղթահարելու, կապերը վերականգնելու և զարգացնելու գաղափարի կողմնակից: Մենք մեծ հույս ունենք, որ Վրաստանի իշխանությունները դասեր կքաղեն անցյալից և Ռուսաստանի նկատմամբ կիրականացնեն առավել հավասարակշռված քաղաքականություն»,- ասվում է Սերգեյ Լավրովի գրավոր պատասխանում:

Անդդադառնալով երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնմանը, Լավրովը նշել է, որ Ռուսաստանից Վրաստան չվերթներ իրականացնելու ռուսական ավիաընկերությունների նկատմամբ գործող արգելքը ժամանակավոր է:

«Մենք բազմիցս նշել ենք արգելքի չեղարկման պայմանները, դրանք լավ հայտնի են վրացական կողմին: Խոսքը Վրաստանում իրավիճակի կայունացման, հակառուսական արշավի դադարեցման և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգների բացառման մասին է: Բացի այդ, մենք չենք կարող հաշվի չառնել սանիտարա-համաճարակաբանական իրավիճակը»,- ասվում է Լավրովի գրավոր պատասխանում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button