Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությունը

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Էդվարդ Վոնը երեկ Երևանում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

Ըստ Հայաստանի ՊՆ լրատվականի հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել զարգացնել համագործակցությունը առկա ծրագրերի շրջանակներում, նախաձեռնել փոխգործակցության նոր ուղղություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Հունիսի 19-ին երկօրյա այցով ժամանած ամերիկյան պատվիրակությունը հանդիպել է նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հետ։ Մարտիկյանը կարևորել է համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության և կրթության ոլորտներում, ինչպես նաև կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button