Հարավային Կովկասում իրավիճակը համեմատաբար կայուն է․ Զաս

Հարավային Կովկասում իրավիճակը համեմատաբար կայուն է, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հետ զրույցում։

Ռազմական դաշինքի ղեկավարը պնդել է, թե այդ կայունությանը հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։

«Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ», – ասել է նա։

Անցած տարի՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ, պաշտոնական Երևանը դիմել էր ՀԱՊԿ֊ին`օգնություն տրամադրելու խնդրանքով: Ռազմական կառույցը, սակայն, շարունակաբար ընդգծում է, որ խնդիրները անհրաժեշտ է կարգավորել դիվանագիտական ճանապարհով:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button