Մոսկվան ելնում է եռակողմ համաձայնությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունից

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի լիդերների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների ամբողջական կատարումը:

Երկու երկրների միջև սահմանազատման և գծման հարցում առաջընթացի ապահովումը թույլ կտա էապես առաջ տանել Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավումը:

Այդ մասին ասվում է արտգործնախարար Սերգեյ Լավրովին լրատվամիջոցների կողմից փոխանցված հարցերին տրված գրավոր պատասխանում:

Նախարարությունը նշում է, որ «Մոսկվան ելնում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունից»:

«Առաջնահերթ խնդիրը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն է և սահմանագծումը, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև հայտնում է, որ այս տարի նշվում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

«Յուրաքանչյուր երկրի հետ մենք նախապատրաստում ենք հոբելյանական միջոցառումներ, հաշվի առնելով, որ դրանք ունեն մշակութային-կրթական բնույթ, մենք համոզված ենք, որ միջոցառումները հետաքրքրություն կներկայացնեն նաև հանրության համար»,- ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button