Անցած գիշերվա ընթացքում Վրաստանում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Loading...

Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը հաղորդում է, որ անցած գիշերը Վրաստանի տարածքում երեք երկրաշարժ է արձանագրվել։

Գիշերվա ժամը 2-ն անց 28 րոպեին առաջին ցնցումը տեղի է ունեցել Դմանիսի շրջանային կենտրոնից 25 կիլոմետր դեպի արևմուտք։ 11 րոպե անց արձանագրվել է 3 բալլ ուժգնության հետցնցում, լույսը չբացված նույն գոտում արձանագրվել է ևս մեկ ցնցում՝ 3,7 բալլ ուժգնությամբ։ Առաջին ցնցման կենտրոնը գտնվել է երկրակեղևից 11 կիլոմետր խորության, իսկ վերջինը ընդամենը 2 կիլոմետր խորության վրա։

Դմանիսին սահմանակից է Հայաստանի հյուսիսային Տաշիրի շրջանին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button