«Նորմանդական քառյակի» քաղաքական խորհրդականները հունվարի 25-ին հանդիպելու են Փարիզում

Loading...

«Նորմանդական քառյակի» առաջնորդների քաղաքական խորհրդականները հունվարի 25-ին հանդիպելու են Փարիզում։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել են ՌԴ նախագահի աշխատակազմից։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցելու է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։

Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմանը աջակցելու նպատակով «Նորմանդական քառյակը» ստեղծվել է 2014-ի ամռանը՝ սկիզբը դրվել է Նորմանդիայում 2014-ի հունիսի 6-ին կայացած Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպմանը։ Սակայն վերջին տարիներին այդ ձևաչափով հանդիպումներ չեն անցկացվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button