Վոդոլացկի՝ «Սարգսյանի հեռանալով Երևանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի»

Loading...

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապի հարցերով մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացին ասել է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը չի հանգեցնի Հայաստանի վարած արտաքին քաղաքականության փոփոխությանը:

«Երևանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի, հայ-ռուսական հարաբերություններն էլ նույնը կմնան»,- ասել է «Եդինայա Ռոսիյա» խմբակցության ներկայացուցիչ Վոդոլացկին:

Նրա խոսքով, Հայաստանի նախագահն ինքն է նշել, որ լուրջ ազդեցություն չունի ոչ արտաքին օրակարգի և ոչ էլ ներքին հարցերում, քանի որ բոլոր լծակները և միջոցները վարչապետի ձեռքում են:

«Հավանաբար նա {Արմեն Սարգսյանը} համաձայն չէ Հայաստանի տարածքում տեղի ունեցող կամ տեղի ունենալիք ինչ-որ գործողությունների և ներքին գործընթացների հետ, դա իր իրավունքն է, նա հայոց հասարակության շրջանում հարգված մարդ է: Կարծում եմ, նա իր տեղը կգտնի և կշարունակի աշխատել քաղաքական ասպարեզում»,- ասել է Վիկտոր Վոդոլացկին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button