Արմեն Սարգսյանը կարճատև արձակուրդով արտերկրում է

Loading...

Հրաժարականի դիմում ներկայացրած նախագահ Արմեն Սարգսյանն իր հնգօրյա արձակուրդն անցկացնում է արտերկրում` բժշկական հետազոտություն անցնելու նպատակով:

Նախագահականից փոխանցում են, որ հրաժարականից առաջ՝ հունվարի 18-ից է Արմեն Սարգսյանը «գտնվում կարճատև արձակուրդում»։ Թե որ երկիր է մեկնել Սարգսյանը, չի հաղորդվում։

Բաղրամյան 26-ից հստակեցրին, թե ինչու է նախագահը հետազոտություններ անցնում արտերկրում. «Արմեն Սարգսյանի՝ արտերկրում բուժզննում անցնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ արտերկրում բուժման կուրսերի շնորհիվ հաղթահարել է ծանր հիվանդություն, որից հետո նա իր հիվանդության պատմությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է: Ըստ անհրաժեշտության, նրանց ցուցումով նախագահ Սարգսյանը պարբերաբար մասնագիտացված բժշկական հետազոտություն է անցնում», — ասված է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանում։

Հիշեցնենք` երեկ Արմեն Սարգսյանը հայտնեց նախագահի պաշտոնից հրաժարվելու որոշման մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button