Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ ավտոբուսային երթուղիներ են գործարկվել

Loading...

Ադրբեջանի կառավարությունը գործարկել է Բաքու-Աղդամ, Բաքու- Շուշի երթուղիները, հաղորդվում է, որ այսօր առաջին ուղևորատար ավտոբուսները ժամանել են այդ շրջաններ։

«Այստեղ ժամանած քաղաքացիները Շուշիում կտեղաշարժվեն կոնկրետ երթուղով՝ արգելոցի և ոստիկանության աշխատակիցների օգնությամբ։ Այսօր ժամանածների թվում կան բնիկ շուշեցիներ։ Սա մեծ վերադարձի խորհրդանիշ է», — հայտարարել է Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը։

Ավելի վաղ հաղորդվել էր Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ կանոնավոր ուղևորափոխադրումների գործարկման պանների մասին։ Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի պետական գործակալությունը հայտնել էր, որ նախնական փուլում ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, հետագայում՝ ավելի շատ։ Չվացուցակն այնպես է կազմվելու, որ յուրաքանչյուր քաղաքացի տարին մեկ անգամ կարողանա մեկնել Շուշի և Աղդամ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button