Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հեռանում է քաղաքականությունից

Loading...

Լիբանանի նախկին վարչապետ, սուննի համայնքի առաջնորդ Սաադ Հարիրին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։

«Ալ-Մուսթաքբալ» շարժման առաջնորդ, Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին երկուշաբթի հայտարարել է, որ հեռանում է քաղաքական ասպարեզից։ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ չի առաջադրվելու մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Ավելի վաղ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարել էին նաև մի շարք այլ քաղաքական ուժերը իրենց այդ որոշումը բացատրելով «երիտասարդ սերնդի քաղաքական գործիչների համար երկիրը թարմացնելու տարածք բացելու» ցանկությամբ։

51-ամյա Հարիրին քաղաքական գործունեությունը սկսել է 2005 թվականին՝ հոր՝ երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո․ 2009 թվականին դարձել է Լիբանանի վարչապետ, պաշտոնավարել մինչև 2011 թվականը, այնուհետև, 2016 թվականին վերադառնալով այդ պաշտոնին՝ նա նոր դարաշրջան խոստացավ երկրին՝ ղեկավարելով մինչև 2020-ը։

Հարիրին հրաժարական տվեց երկրում խորացող քաղաքական և տնտեսական ճգնաժամի ֆոնին, որը շարունակվում է մինչ օրս։ Միջազգային կառույցների գնահատականներով Լիբանանի բնակչության մոտ 80 տոկոսն ապրում է աղքատության մեջ, ազգային տարադրամը արժեզրկվել է ավելի քան 90 տոկոսով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button