Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

Loading...

Հայաստանը մարդու իրավունքների նոր պաշտպան ունի։ Այսօր Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ, 68 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, օմբուդսմենի պաշտոնում ընտրեց Քրիստինե Գրիգորյանին։

40-ամյա Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 3-ից մինչ այս ամսվա 20-ը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Մինչ այդ էլ պետական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։ Ըստ օրենք՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը:

Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել։ Իշխանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է և համապատասխանում է այդ պաշտոնին։ Մինչդեռ ընդդիմադիրները քննադատության ենթարկեցին Գրիգորյանին՝ համարելով, որ նա դառնալու է իշխանության պաշտպանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button