Ըստ ամենայնի՝ Եվրոպան մտնում է համաճարակի վերջնական փուլ․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ՝ Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի ավարտին կարելի է սպասել «օմիկրոն» շտամի ընթացիկ ալիքի թուլացումից հետո։

«Ամենայն հավանականությամբ այս տարածաշրջանը մտնում է համաճարակի վերջնական փուլ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ուշադիր հետևել կորոնավիրուսի հնարավոր նոր փոխակերպումներին», – հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն։

Ավելի վարակիչ, բայց նվազ վտանգավոր «օմիկրոն» շտամի տարածման ֆոնին Եվրամիության մի շարք երկրներում սկսել են չեղարկել հակահամաճարակային սահմանափակումները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button