Նախագահը արդեն ԱԺ է ներկայացրել հրաժարականի դիմումը

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է Ազգային ժողով, այսօր հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Օրենքի համաձայն, եթե նախագահը, հրապարակումից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե այդ ժամանակահատվածում նախագահը դիմումը հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն է կազմվում, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։

«Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», – հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Երեկ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ պաշտոնից՝ շեշտելով՝ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել է Ազգային ժողովի կողմից 2018-ի մարտի 2-ին: Ապրիլի 9-ին ստանձնել է այդ պաշտոնը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button