Տոնոյանը և գործով մյուս մեղադրյալները՝ բացի մեկից, կմնան կալանքի տակ

Առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և մյուսները կմնան կալանքի տակ։ Դատարանը, սակայն, որոշեց ազատ արձակել Ավիացիոն սպառազինության պետ Արտյոմ Համբարյանին՝ 5 մլն դրամ գրավի դիմաց։ Համբարյանի լիազորությունները, հիշեցնենք, կասեցված են։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինեն Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էին անձնական երաշխավորությամբ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրել:

Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։ «Իրավաբանություն այս գործում չկա», – նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեցին կալանքի տակ մնացած մեղադրյալնների պաշտպանները։

«Ազատության» հարցին, թե քաղաքական ենթատեքստ են տեսնո՞ւմ այս գործընթացում, նրանք պատասխանեցին՝ հաշվի առնելով, թե ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ են այս գործով անցնում, բացառել չեն կարող։

Մեղադրյալները ներկա էին որոշման հրապարակմանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button