20:15
Այն փաստը, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, ամենևին էլ փաստ չէ, որ դա կպսակվի սահմանադրական փոփոխություններով, ասաց վարչապետը` հավելելով, որ խնդիր կա աուդիտի ենթարկել գործող Սահմանադրությունը, հասկանալ` ինչ լավարկման տեղեր կա:
20:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի պաշտոնից հրաժարական տալու Արմեն Սարգսյանի որոշման հայտարարության հրապարակայնացումից մոտավորապես երեքուկես ժամ առաջ է տեղեկացել այս մասին:
«Նա հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, ու մենք խոսել ենք այդ մասին: Ես հանրապետության նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինքն ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշում: Որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշում», – այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այնուամենայնիվ, Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել, հայտնի են», – հավելեց նա:
Ըստ վարչապետի` նախագահի թեկնածուի հարցը իր քաղաքական թիմի հետ դեռ չեն քննարկել, միաժամանակ նշեց` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, որ պետք է ընտրի ՀՀ նախագահ. «Կարծում եմ` մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն»: