Եվրամիությունը մտադիր չէ Կիևից տարհանել իր դիվանագետների ընտանիքներին

Loading...

Եվրամիությունը չի պատրաստվում Միացյալ Նահանգների օրինակով դեսպանատների աշխատակիցների ընտանիքներին տարհանել Ուկրաինայից՝ վախենալով այդ երկիր Ռուսաստանի հնարավոր ներխուժումից, բայց միասնական կլինի նման ագրեսիային հակազդելու հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո։

Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ հայտարարությունները «տեղեկատվական հիստերիա» է անվանել։

ՆԱՏՕ-ն, մինչդեռ, ծրագրում է լրացուցիչ մարտական ստորաբաժանումներ տեղակայել արևելքում՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում Ռուսաստանի զորքերի կուտակումների: Դա հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում.

Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումների մասին Արևմուտքն ահազանգում է անցած տարվա աշնանից։ Իրավիճակը մնում է լարված, Ռուսաստանը հետ չի քաշում իր զորքերը սահմանից, ավելին՝ նոր սպառազինություն և ուժեր է տեղափոխում Բելառուսի տարածք, որտեղ Ուկրաինայի սահմանի մոտ պատրաստվում է ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ անցկացնել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button