Թալիբները Նորվեգիայի մայրաքաղաքում քննարկում են Աֆղանստանին օգնելու հարցը

Loading...

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հանդիպել են թալիբների ներկայացուցիչները և Նորվեգիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաները:

Կողմերը քննարկում են Աֆղանստանում մարդասիրական ծանր ճգնաժամը մեղմելու հնարավորությունը:

Նորվեգիան և ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ի պաշտոնե չեն ճանաչում թալիբների ռեժիմը, որը հաստատվել է անցած տարվա սեպտեմբերի սկզբից՝ Աֆղանստանից ամերիկյան և արևմտյան այլ երկրների ստորաբաժանումների հեռանալուց հետո:

Տասնամյակներ տևող պատերազմներից քայքայված Աֆղանստանում աղքատությունը հետզհետե խորանում է, այս ձմռան ամիսներին միլիոնավոր մարդիկ կարող են սովամահ լինել:

Թալիբների պատվիրակությունը ղեկավարում է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքին:

Օսլոյում հայտնել են, որ Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հուիթֆելդթը կամ գերատեսչության որևէ այլ բարձրաստիճան ղեկավար մտադիր չէ ընդունել Մութաքիին և նրա պատվիրակության անդամներին:

Թալիբները հանդիպում են միայն Նորվեգիայի արտգործնախարարության ոչ բարձրաստիճան աշխատակիցների հետ:

Թալիբները երեկ մեկնարկած եռօրյա քննարկումների ընթացքում հանդիպում են ոչ միայն նորվեգացի, այլև մի շարք ուրիշ պետությունների դիվանագետների հետ:

Թալիբներն Օսլոյում հավաստիացրել են, որ նոր կառավարությունը հարգում է կանանց իրավունքները և նրանց մեծ տեղ է տալիս Աֆղանստանը վերակառուցելու գործում:

«Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն մշակույթը, օրենքները հիմնված են կրոնական արժեքների վրա, և ոչ ոք չի կարող կանանց զրկել իրենց իրավունքներից»,- Օսլոյում ընթացող բանակցությունների շրջանակներում իրավապաշտպանների հետ հանդիպման ընթացքում ասել է Աֆղանստանի կառավարության տնտեսական հարաբերությունների հարցերով բաժնի ղեկավար Շաֆիուլահ Ազամը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button