Մոսկվայի հետ բանակցելն առաջնահերթություն է մնում․ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներ

Loading...

Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ առաջատար երկրների ղեկավարները համաձայնել են, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աննախադեպ փաթեթ պետք է կիրառվի։ Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի երեկ տարածած հաղորդագրությունում՝ ԱՄՆ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ առցանց հանդիպման արդյունքներով։

Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ Ուկրաինայի հարցի լուծման շուրջ Ռուսաստանի հետ դիվանագիտական ճանապարհը շարունակում է մնալ գլխավոր առաջնահերթությունը ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։

«Առաջնորդներն ընդգծեցին, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցությունները մնում են առաջնահերթություն, և ողջունեցին բանակցությունները, որոնք արդեն տեղի են ունեցել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև», — ասված է հաղորդագրությունում։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին երեկ ճեպազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը 8,5 հազար զինվորականների բերել է մարտական պատրաստության՝ շատ կարճ ժամկետում Եվրոպայում տեղակայելու համար, եթե ՆԱՏՕ-ն որոշի պատրաստության բերել արագ արձագանքման ուժերը: Քըրբին նաև ասել է, որ ԱՄՆ-ը դեռ չի ծրագրում հետ կանչել Ուկրաինայում տեղակայված իր ռազմական խորհրդականներին ու մարզիչներին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button