Նավալնին, ըստ Ռուսաստանի իշխանությունների, «ահաբեկիչ» է

Loading...

Ռուսաստանի ընդդիմության բանտարկված լիդեր, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ Ալեքսեյ Նավալնին դասվել է ահաբեկիչների և ծայրահեղականների շարքը:

Այդ մասին է վկայում «Ռոսֆինմոնիտորինգի» (Ռուսաստանի ֆինասական մոնիտորինգի դաշնային գործակալության) գրանցամատյանում հայտնված պաշտոնական գրառումը:

«Ռոսֆինմոնիտորինգը» պարբերաբար կազմում է ահաբեկչական և ծայրահեղական ակտիվություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց ցանկը:

Ռուսաստանյան օրենքների համաձյան, բանկերը սառեցնում են ցանկում ընդգրկվածների հաշվեհամարները և դադարեցնում են սպասարկումը:

Նավալնիից զատ այդ ցանկում են հայտնվել նրա զինակիցներ Լյուբով Սոբոլը, իրավաբան Վյաչեսլավ Գիմադին, Գեորգի Ալբուրովը և Ռուսլան Շավեդինովը: Ավելի վաղ այդ ցանկում ներառվել են նաև Նավալնիի գաղափարակիցներ ու թիմակիցներ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի անունները:

 

Վոլկովը, Ժդանովը, Սոբոլը, Ալբուրովը Շավեդինովը և Նավալնիի մի շարք այլ զինակիցներ այս պահին գտնվում են արտասահմանում:

Ազատազրկման դատապարտված Ալեքսեյ Նավալնին պատիժը կրում է Վլադիմիրի շրջանի Պոկրով ավանի մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում: 

 

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button