
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ասել է, որ Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության հնարավոր ռազմական ներխուժումը հետևանքներ կունենա մոլորակի համար:
«Կլինեն ահռելի հետևանքներ, եթե նա {նախագահ Վլադիմիր Պուտինը} ներխուժի {Ուկրաինա}: Ոչ միայն Ռուսաստանի, այլ ամբողջ աշխարհի համար կլինեն տնտեսական և քաղաքական հետևանքներ, դա կլինի ամենախոշոր ներխուժումը Երկրորդ աշխարհամարտից ի վեր, և որպես հետևանք՝ այն կփոխի ամբողջ աշխարհը»,- ասել է Բայդենը:
Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մտադիր չեն ռազմական ստորաբաժանումներ տեղակայել Ուկրաինայում:
Ջո Բայդենը նշել է, որ Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման դեպքում ինքը պատրաստ կլինի քննարկել անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: