
Ստամբուլի օդանավակայանն աննախադեպ առատ ձյան հետևանքով երկու օր շարունակ չի սպասարկում դուրս մեկնող և ժամանող ինքնաթիռները: Թուրքիայի ամենախոշոր քաղաքը, որն ունի շուրջ 16 միլիոն բնակիչ, մի քանի օր առաջ սկսված տեղումների հետևանքով տառացիորեն հայտվել է ձյան տակ:
Օդանավակայանի սրահներում հազարավոր ուղևորներ են կուտակվել, իսկ ավելի քան 4 հազար 600 ուղևորներ չեն կարողացել տրանսպորտով հասնել օդանավակայան և մնացել են խցանված ճանապարհներին: Ազգային ավիափոխադրողը՝ Turkish Airlines-ը, հայտնել է չվերթները դադարեցնելու մասին:
Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան Թվիթերում գրել է, որ հունվարի 25-ին մինչև տեղական ժամանակով 13:00 արգելվում է մասնավոր բոլոր փոխադրամիջոցների երթևեկությունը, քաղաքի կոմունալ ծառայություններն այժմ փորձում են մաքրել ճանապարհները: