Վրաստանում կորոնավիրուսով ախտահարումների աննախադեպ աճ

Loading...

Վրաստանում անցած օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 15 հազար 762 նոր դեպք: Դա մեկօրյա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ամբողջ  ընթացքում:

Վարակվածության ցուցանիշը սկսել է բարձրանալ 2022-ի տարեսկզբից և հունվարի 18-ից 21-ն ամեն օր գրանցվել են մեկը մյուսին գերազանցող ռեկորդային թվեր:

Ընդհանուր հաշվով Վրաստանում վարակվել է 1 միլիոն 75 հազար 154 մարդ: Անցած մեկ օրում մահացել է 42 մարդ: Ընդհանուր հաշվով համավարակի ընթացքում կորոնավիրուսը  Վրաստանում 14 հազար 774 կյանք է խլել:

 

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվելու առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: 

Վրաստանում բնակիչներին տրամադրում են կորոնավիրուսի դեմ Pfizer, Sinopharm  և  Sinovac տեսակի վակցինաներ:

Վերջին տվյալներով Վրաստանում ամբողջական պատվաստում (երկու ներարկում) է ստացել 1 միլիոն 207 հազար 407 մարդ, ինչը կազմում է բնակչության մոտ 42 տոկոսը:

Ըստ մասնագետների, կորոնավիրուսի դեմ «հավաքական իմունիտետ» հաստատելու համար որևէ երկրում անհրաժեշտ է պատվաստել բնակիչների առնվազն 70-80 տոկոսը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button