Պուտինը և Մակրոնը մինչև շաբաթավերջ հեռախոսով կքննարկեն Ուկրաինայի խնդիրը

Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը պետք է առաջիկա օրերին հեռախոսով քննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Մինչև շաբաթավերջ տեղի կունենա զրույցը, հիմա այն նախապատրաստվում է», – ասել է Պեսկովը:

Անդրադառնալով «Նորմանդյան ձևաչափով» հարցը քննարկելու հնարավորությանը, Կրեմլի խոսնակն ասել է, որ առաջիկայում Փարիզում տեղի կունենա քաղաքական խորհրդականների հանդիպումը:

«Եկեք սպասենք նրանց հանդիպման արդյունքներին, նրանք էլ կպատմեն տարբեր մակարդակներում քննարկումներ անցկացնելու հեռանկարի մասին», – ասել է Պեսկովը:

Չորեքշաբթի օրը Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» նախատեսված է խորհրդականների հանդիպումը, որին Ռուսաստանի կողմից կմասնակցի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կողզակը:

Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել է, որ նախագահ Էմանյուել Մակրոնը մտադիր է հեռախոսով զրուցել ռուսաստանցի և ուկրաինացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button