Լեհաստանը սկսել է պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին

Loading...

Լեհաստանը սկսել է պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին՝ իր տարածք անօրինական մուտքին վերջ տալու համար։ Ինչպես Twitter-ում հայտնել է Սահմանապահ ծառայությունը, արգելապատնեշի կառուցման համար տարածքները փոխանցվել են կատարողներին։

Լեհ-բելառուսական սահմանի ընդհանուր երկարությունը 418 կիլոմետր է։ Դրա մեծ մասն անցնում է Բուգ գետի երկայնքով։

Նախագծի արժեքը 1,6 միլիարդ զլոտի է կամ 340 միլիոն եվրո։ Միջոցները հատկացվում են բյուջեից։ 186-կիլոմետրանոց արգելապատնեշը պետք է պատրաստ լինի հունիսին։ Հետագայում նախատեսվում է պատը համալրել հսկողության արդիական սարքավորումներով։

Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին իրավիճակը կտրուկ սրվել էր անցած տարվա նոյեմբերին, երբ մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել էին Լեհաստանի սահմանին, ոմանք փորձել էին ուժով հատել սահմանը՝ ճեղքելով փշալարը։

Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում անօրինական միգրանտների՝ Բելառուսից անօրինական մուտք գործելու շուրջ 40 հազար փորձ է գրանցվել։ 2020-ին նման փորձերի թիվն ընդամենը 122 էր։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button