Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին հրավիրում է Թուրքիա

Loading...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր ասել է, որ Թուրքիա է հրավիրում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին:

«Մենք մեր երկիր ենք հրավիրում պարոն Պուտինին, հիմա ուզում որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»,- ասել է Էրդողանը NTV թուրքական հեռուստատեսության թղթակցին:

Նա հայտնել է, թե ցանկանում է Ռուսաստանի ղեկավարի հետ թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունների հարցը քննարկել:

Էրդողանը վերստին նշել է, որ Անկարան պատրաստ է՝ կողմերի համաձայնության դեպքում, հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն, «որ նրանք կարողանան շարունակել խաղաղության մթնոլորտը վերականգնելու ջանքերը»:

Հունվարի 24-ին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլը կոկնկրետ տեղեկություններ չունի Պուտինի և Էրդողանի հնարավոր հանդիպման մասին:

Էրդողանը վերջերս ասել է, որ ցանկանում է առաջիկայում այցելել Ուկրաինա և չէր բացառել, որ կարող է հեռախոսով զրուցել Պուտինի հետ կամ նրան հանդիպելու համար մեկնել Մոսկվա:

NTV-ի թղթակցի հետ զրույցում Էրդողանը նշել է, որ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առճակատման պարագայում Թուրքիան կշարունակի կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button