Նախագահի աշխատակազմը քաղաքական առասպելաբանություն է որակում հրաժարականի մասին տարբեր պնդումները

Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է, հայտարարում է նախագահի աշխատակազմը:

«Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ: Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները», – ասված է հրաժարական ներկայացրած նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Հրաժարականի տեքստում Սարգսյանը որոշումը պատճաբանել էր Սահմանադրությամբ նախագահի սահմանափակ լիազորություններով և արտաքին ու ներքին քաղաքականության վրա ազդել չկարողանալու հանգամանքով, ինչպես նաև խոսել էր տարբեր քաղաքական խմբավորումների կողմից իր և իր ընտանիքի թիրախավորման, դավադրական զանազան տեսությունների մասին։ Թե կոնկրետ ինչ նկատի ուներ այս դեպքում, չէր մանրամասնել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button