Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի 5 երկիր նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը

Չինաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի ու Թուրքմենստանի նախագահները նախօրեին առցանց համաժողով են անցկացրել նվիրված Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի այդ հինգ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակին և այդ կապակցությամբ համատեղ հայտարարություն են ընդունել։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հարաբերությունները երեք տասնամյակների ընթացքում զարգացել են անկեղծության, փոխվստահության և փոխշահավետության հիմքի վրա։

«Անցած 30 տարիների ընթացքում մեր փոխըմբռնումն ու մերձեցումը ամրապնդել ենք փոխանակումների միջոցով։ 58 քույր քաղաքներն ու յուրաքանչյուր տարի կատարվող հարյուր հազարավոր այցելություններն օգնում են առաջ մղել մեր երկրների ժողովուրդների միջև 2 հազարամյա բարեկամությունը»,- ասել է Սի Ծինփինը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button