ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանում «ժողովրդավարության նշանակալի առաջընթացը» փաստող բանաձևը

Loading...

Ձայների գերակշիռ մեծամասնությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քիչ առաջ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ բանաձևը, ըստ որի Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում սկսած 2018 թվականից։

ԵԽԽՎ բանաձևը փաստում է՝ Հայաստանը հաջողությամբ դուրս եկավ քաղաքական լուրջ ճգնաժամից, որը սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով։

«Ճգնաժամը հանգուցալուծվեց 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրությունների միջոցով, որոնք կազմակերպվել էին ժողովրդավարական եղանակով, չնայած լրջորեն բևեռացաված միջավայրին», — կարդում ենք բանաձևի նախագծում։

Բանաձևի համահեղինակ Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը մինչ քվեարկությունն ունեցած ելույթում նշեց, որ համազեկուցող նշանակվելուց ընդամենը երկու շաբաթ անց՝ 2020-ի սեպտեմբերին պատերազմ բռնկվեց 44-օրյա պատերազմը։

«Ոչինչ այդքան ծանր չի անդրադառնում ժողովրդավարության վրա, որքան պատերազմը։ Եվրոպայի շատ երկրներ դրանում համոզվել են սեփական փորձի հիման վրա։ Հայաստանի՝ բավականին երիտասարդ ժողովրդավարության ինստիտուտները, իհարկե, հայտնվեցին շատ ծանր իրավիճակում, սակայն դուրս եկան այդ ծանր շրջանից ամրացած և օրինակ են ծառայում Եվրոպայի խորհրդի երկրների համար», — ասել է Շվեդիան ներկայացնող պատգամավորը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button