Էնթոնի Բլինքեն՝ «Ուկրաինայի վրա հարձակումը Ռուսաստանի համար կունենա ահռելի հետևանքներ»

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղաղ Էնթոնի Բլինքենը «Ազատ Եվրոպա» — «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ «Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում Ռուսաստանի համար կլինեն ահռելի հետևանքներ»:

Բլինքենը ռուսական կողմին կոչ է անում չընտրել ագրեսիայի ճանապարհը և ներգրավվել դիվանագիտական ջաներով Ուկրաինայի սահմանի մոտ առկա ճգնաժամը կարգավորելու գործընթացում:

Պետքարտուղարի փոխանցմամբ, Վաշինգթոնում տակավին չգիտեն, թե որն է Մոսկվայի «վերջնախաղն» Ուկրաինայի հակամարտության կամ Եվրոպայի ներկայիս անվտանգության կառուցվածքի վերակազմավորմանն ուղղված ձգտումներում:

«Ես պնդում եմ, որ միակ մարդն, ով կարող է ասել, թե որն է Կրեմլի «վերջնախաղը»՝ նախագահ Վլադիմիր Պուտինն է, չեմ կարծում, թե էլի կա մեկն, ով դա կիմանա: Եվ գուցե նա էլ դեռ չգիտի, որովհետև այն, ինչ ինքն արել է անցյալում և այն, ինչ, իմ կարծիքով, աշխուժացնում է նրա մոտեցումները՝ հնարավորինս շատ տարբերակներ ստեղծելն է, և դրանցով է պայմանավորվում հետագա ընթացքը»,- ասել է Բլինքենը:

Նախօրեին Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պատասխանել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջներին:

Արևմուտքը մերժել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը բացառելու Ռուսաստանի պահանջը, սակայն նկատել է տվել, որ պատրաստ է ըմբռնել Ռուսաստանի մտահոգությունները և շարունակել անվտանգության հարցերի շուրջ Մոսկվայի հետ երկխոսությունը:

Ռուսաստանը վերջին շրջանում մոտ 100 հազարի հասնող զորախումբ է մոտեցրել Ուկրաինայի հետ սահմանին: Կիևում և արևմտյան երկրների մայրաքաղաքներում չեն բացառում, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա:

Մոսկվան կտրականապես հերքում է հնարավոր հարձակմանը պատրաստվելու մասին տեղեկությունները:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button