ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերվել է ավելի քան 1700 աճյուն. ԿԽՄԿ

Loading...

2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո պատերազմական գոտում հայտնաբերվել է ավելի քան 1700 աճյուն, հարյուրավոր մարդիկ դեռ անհայտ կորած են համարվում, այս մասին հայտնում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։

ԿԽՄԿ-ն հատուկենտ միջազգային կառույցներից է, որը մարդասիրական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում:

«Շուրջ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից ի վեր։ 2020 թվականի նոյեմբերին զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո հայտնաբերվել է ավելի քան 1700 մարդու աճյուն, և սկսվել է նրանց ինքնությունը պարզելու և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը», -ասվում է կառույցի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button