Պուտինի այցը Թուրքիա կախված կլինի համաճարակային իրավիճակից

Loading...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հրավերից և կայցելի Թուրքիա, երբ թույլ կտա համաճարակային իրավիճակն ու ժամանակացույցը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Վերջին մի քանի օրերին այս թեման բազմիցս է բարձրացվել նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև շփումներում», — հավելել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Էրդողանի հրավերը։ «Նրանք պայմանավորվել են, որ հենց համաճարակային իրադրությունը և ժամանակացույցը թույլ տան, նա անպայման կօգտվի այս հրավերից», — ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Ռեջեփ Էրդողանը մի քանի անգամ առաջարկել է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև՝ լարվածությունը թուլացնելու հարցում, ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներին հրավիրելով Թուրքիա։

«Մենք մեր երկիր ենք հրավիրում պարոն Պուտինին, հիմա ուզում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար», — ժամեր առաջ հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button