Ռուսաստանին պետք չէ վախեցնել «դժոխային պատժամիջոցներով»․ Մեդվեդև

Loading...

Ռուսաստանին պետք չէ վախեցնել «դժոխային պատժամիջոցներով», միևույն է դրանք չեն աշխատի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Խնդիրներ միշտ էլ կարող են լինել, բայց այդ խնդիրները միանշանակ լուծելի են, և մեզ, իհարկե, պետք չէ վախեցնել այդ խնդիրներով, հերթական դժոխային պատժամիջոցներով։ Չի ստացվի։ Ավելին՝ մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, միանգամայն վստահ եմ՝ իրենք էլ իրականում դրան չեն հավատում», — ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը՝ հայտարարել է երկրի նախկին նախագահը։

Միացյալ Նահանգները, արևմտյան մի շարք երկրներ կոշտ պատժամիջոցներով են սպառնում, եթե Ռուսաստանը որոշի ներխուժել Ուկրաինա, որի սահմաններին Մոսկվան կուտակել է տասնյակ հազարավոր զինծառայողներ, զինտեխնիկա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button