Բրիտանիայի արտգոծնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարԼիզ Թրասսը վարակվել է կորոնավիրուսով: Ախտորոշումը հաստատվել է Կիև կատարելիք այցի նախօրեին:

«Այսօր երեկոյան իմ հանձնած COVID-19 ստուգման պատասխանը դրական էր:Բարեբախտաբար, ես երեք անգամ պատվաստվել եմ, և մեկուսացման ընթացքում կաշխատեմ տնից»,- Թվիթերում գրել է Լիզ Թրասսը:

Նա պետք է ուղեկցեր վարչապետ Բորիս Ջոնսոնին, ով վաղը պետք է մեկնի Ուկրաինա:

Բրիտանիայում կորոնավիրուսի հետ կապված ինքնամեկուսացման տևողությունը 7 օր է:

Թրասսը մտադիր էր առաջիկա երկու շաբաթների ընթացքում այցելել նաև Մոսկվա և բանակցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button