«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա՝ հետևանքները սարսափելի կլինեն»

ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել տասնյակ հազարավոր զինծառայողներ և մեծ թվով հրթիռներ:

Ըստ արևմտյան փորձագետների, այդ ուժը կարող է կիրառվել Ուկրաինայի դեմ հնարավոր գրոհի դեպքում:

Վաշինգթոնի փոխանցմամբ, Մոսկվան մի քանի անգամ սպառնացել է ռազմական գործողությունների դիմել, եթե Կիևը չկատարի ռուսական կողմի պահանջները:

«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա՝ այլևս մեզնից ոչ ոք չի կարողանա ասել, թե դա անսպասելի էր: Հետևանքները սարսափելի կլինեն: Հենց դրա համար է այսօրվա հանդիպումն այդքան կարևոր»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը:

Նրա փոխանցմամբ, Վաշինգթոնը չի ուզում ռազմական առճակատում, սակայն պատրաստ է իրավիճակի վատթարացման դեպքում վճռական պատասխան տալ:

«Մենք ձգտում ենք խաղաղության, մենք առճակատում չենք ուզում, բայց մենք կգործենք վճռական, արագ և միասնաբար, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

Ռուսաստանը մշտապես պնդում է, թե Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական զորքը տեղակայված է Ռուսաստանի ինքնիշխան տարածքում, հետևաբար, որևէ երկիր չունի այդ կապակցությամբ դժգոհություն ներկայացնելու իրավունք:

«Իսկ դուք ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե որևէ երկիր Ռուսաստանի սահմանին մոտեցներ մոտ 130 հազարի հասնող բանակ»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը:

Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Մոսկվան կնախընտրի առճակատումը կարգավորելու դիվանագիտության ճանապարհը:

«Մենք ռուսներին այստեղ ենք հրավիրել նրանց պարզաբանումները լսելու համար, սակայն Ուկրաինայի վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ դեռ չենք ստացել»,- ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգներդի ներկայացուցիչը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button