Վրաստանի վարչապետը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով: Երկրորդ ախտահարումը հարուցել է կորոնավիրուսի «օմիկրոն» ենթատեսակը:

«Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նա կշարունակի աշխատել հեռավար եղանակով: Վարչապետն իրեն լավ է զգում»,- ասվում է Վրաստանի կառավարության մամլո կենտրոնի հրապարակած հաղորդագրությունում:

Առաջին անգամ Ղարիբաշվիլին կորոնավիրուսով է վարակվել է 2021 թվականի ապրիլին: Անցյալ տարվա սեպտեմբերին Ղարիբաշվիլին պատվաստվել է այդ վարակի դեմ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button