Փաշինյանը չինական Նոր տարվա առթիվ շնորհավորել է Չինաստանի նախագահին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական հաղորդագրության համաձայն՝ Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. – «Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Չինաստանի վարչապետին էլ Հայաստանի կառավարության ղեկավարը գրել է. – «Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button