Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 1-ին հեռախոսազրույց են ունենալու՝ շարունակելու քննարկումները ռուս-ուկրաինական լարվածության շուրջ։ Սա կլինի նրանց առաջին հեռախոսազրույցը Մոսկվայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի գրավոր պատասխանից հետո։
Բլինքեն-Լավրով հեռախոսազրույցից առաջ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, թե Մոսկվան չի նահանջի ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքների պատճառով՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով, թե «լարվածությունը գեներացնում է Վաշինգտոնը, ոչ թե Մոսկվան»։
Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանը ավելի քան 100 հազար զորք է կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ։